Հայտնաբերվել է ՀՀ բերված և երկու տարի ավտոտնակում թաքցված՝ Արցախի ԱԱԾ-ին պատկանող «УАЗ Патриот»-ը Zarkerak - Հայտնաբերվել է ՀՀ բերված և երկու տարի ավտոտնակում թաքցված՝ Արցախի ԱԱԾ-ին պատկանող «УАЗ Патриот»-ը
Zarkerak Zarkerak - Հայտնաբերվել է ՀՀ բերված և երկու տարի ավտոտնակում թաքցված՝ Արցախի ԱԱԾ-ին պատկանող «УАЗ Патриот»-ը
Հայտնաբերվել է ՀՀ բերված և երկու տարի ավտոտնակում թաքցված՝ Արցախի ԱԱԾ-ին պատկանող «УАЗ Патриот»-ը

Հայտնաբերվել է ՀՀ բերված և երկու տարի ավտոտնակում թաքցված՝ Արցախի ԱԱԾ-ին պատկանող «УАЗ Патриот»-ը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ 28-ամյա Անդրանիկ  Ս․-ն  Արցախի Հանրապետությունում զբաղեցնելով Ազգային անվտանգության ծառայությունում վարորդի հաստիքը, 2023 թվականի աշնանը Արցախից ՀՀ է տեղափոխել իրեն ամրակցված Արցախի Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող «УАЗ Патриот» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որը թաքցրել է Արարատի մարզի Այգեզարդ գյուղում՝ 30-ամյա Սուրեն Պ․-ի պատկանող տան քարե ավտոտնակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Արարատի քրեական ոստիկանները դեկտեմբերի 5-ին այցելել են Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Գայի փողոցի 42 հասցե, որտեղ Սուրեն Պ․-ն հայտնել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և ցույց է տվել ավտոմեքենան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով քրեական ոստիկանների կողմից կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ մեքենայի վրա տեղադրված համարանիշները   այլ «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենայի են և որևէ առնչություն չունեն «УАЗ Патриот»-ի հետ։

Դեպքի փաստով մարզային քրեական վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

24 Դեկտեմբեր, 2025 14:25
Վեր