Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Դեկտեմբերի 27-ին Հ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 օր առաջ Գյումրի քաղաքում կրակոց է հնչել և կա վիրավոր։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ կրակոցը հնչել է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, որտեղից էլ Գյումրիի բնակիչ 43-ամյա Արման Խ․-ն «աջ աչքի հրազենային վնասվածքով» տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը իրենց ասել է, որ չի հիշում որտեղ և ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել։
Շիրակի քրեական ոստիկանները պարզել են նաև նրա վրա կրակոց արձակած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին նրա ինքնությունը չի հայտնվում, ձեռնարկվում են անրաժեշտ օպերատիվ միջոցառումներ կրակոց արձակողին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Շիարկի մարզային քննչական վարչությունում «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով, վիրավորը Գյումրիում հայտնի դաջվածքներ անող է։ Կրակոցը արձակվել է պնևմատիկ ատրճանակից։


