Ղազախստանի լեռներում զբոսաշրջիկ է զոհվել Zarkerak - Ղազախստանի լեռներում զբոսաշրջիկ է զոհվել
Zarkerak Zarkerak - Ղազախստանի լեռներում զբոսաշրջիկ է զոհվել
Ղազախստանի լեռներում զբոսաշրջիկ է զոհվել

Ղազախստանի լեռներում զբոսաշրջիկ է զոհվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ղազախստանի Ալմա-Աթա մարզի լեռներում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է զբոսաշրջիկի անշնչացած մարմին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է մարզի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը։

«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, որոնք իրականացվել են անօդաչու թռչող սարքերի միջամտությամբ, Լոկոմոտիվ գագաթի հատվածում հայտնաբերվել է դի։ Այն իջեցվել է ծովի մակարդակից 3700 մետր բարձրությունից և փոխանցվել ոստիկանության ծառայողներին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Զբոսաշրջիկների խմբի ևս երկու անդամին գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպարտամենտում նշել են, որ անհայտ կորած զբոսաշրջիկներից մեկի քույրը հայտնել էր, որ եղբայրը երկու ընկերների հետ բարձրացել է լեռներն ու չի վերադարձել:

27 Դեկտեմբեր, 2025 19:28
Վեր