Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՕՊ ուժերը Մոսկվայի մոտակայքում խփել են Ուկրաինայի ԶՈւ եւս չորս անօդաչու, տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը թելեգրամ-ալիքում։ Նա վերջին անգամ գրոհի հետմղման մասին տեղեկացրել է Մոսկվայի ժամանակով ժամը 18։38-ին։
Երկու խփված դրոնների մասին տեղեկությունը Սոբյանինը հաղորդել է Մոսկվայի ժամանակով ժամը 18։57-ին։
Վեց րոպե անց նա տեղեկացրել է եւս երկու ոչնչացված անօդաչուների մասին։ Բեկորների ընկնելու տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Տուժածների կամ գետնի վրա վնասումների մասին Մոսկվայի քաղաքապետը տեղեկություն չի նշել։


