ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթեց և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Zarkerak - ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթեց և գլխավորեց մրցաշարային աղյուսակը
Zarkerak Zarkerak - ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթեց և գլխավորեց մրցաշարային աղյուսակը
ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթեց և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթեց և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության է հասել «Նոթինգեմ Ֆորեստի» նկատմամբ։

​Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին բացել է հյուրերի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը։ 54-րդ րոպեին տանտերերը Օմարի Հատչինսոնի խփած գոլի շնորհիվ վերականգնել են հաշվի հավասարությունը։ «Քաղաքաբնակներին» հաղթանակ է պարգևել Ռայան Շերկին, ով աչքի է ընկել 83-րդ րոպեին։

​«Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում տարել է 8-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 40 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով «Արսենալին» (39 միավոր): Լոնդոնյան ակումբը, սակայն, մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

​«Նոթինգեմ Ֆորեստը» 18 միավորով 17-րդ տեղում է։

Աղբյուրը`PCnews.am

27 Դեկտեմբեր, 2025 23:50
Վեր