Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արգենտինայի հյուսիսում գտնվող Սանտյագո-դել-Էստերո երկրամասում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալով՝ ցնցումների էպիկենտրոնը եղել է Անյատույա քաղաքից 38 կմ հեռավորության վրա, դեպի հյուսիս-արևմուտք։ Օջախը եղել է 606 կմ խորության վրա։
Զոհերի և տուժածների վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվել։


