Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Zarkerak - Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Zarkerak Zarkerak - Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Սևանի, Անիի, Ճամբարակի, Աշոցքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։

27 Դեկտեմբեր, 2025 18:50
Վեր