Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին Zarkerak - Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
Zarkerak Zarkerak - Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին

Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ 

Կոտայքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի, Ապարանի, Ամասիայի, Եղեգնաձորի և Ջերմուկի տարածաշրջաններում, Նոյեմբերյան, Գյումրի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Վանաձոր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն: Ամասիայի տարածաշրջանում բուք է։

27 Դեկտեմբեր, 2025 17:23
Վեր