Թրամփը և Զելենսկին կհանդիպեն Փալմ Բիչ առողջարանային քաղաքում. Սպիտակ տուն Zarkerak - Թրամփը և Զելենսկին կհանդիպեն Փալմ Բիչ առողջարանային քաղաքում. Սպիտակ տուն
Zarkerak Zarkerak - Թրամփը և Զելենսկին կհանդիպեն Փալմ Բիչ առողջարանային քաղաքում. Սպիտակ տուն
Թրամփը և Զելենսկին կհանդիպեն Փալմ Բիչ առողջարանային քաղաքում. Սպիտակ տուն

Թրամփը և Զելենսկին կհանդիպեն Փալմ Բիչ առողջարանային քաղաքում. Սպիտակ տուն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները կհանդիպեն դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ առողջարանային քաղաքում՝ հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:

Axios-ին տված հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հույս ունի համաձայնեցնել պատերազմի ավարտի շրջանակային պայմանները: Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության ծրագիրը հանրաքվեի դնել, եթե ՌԴ-ն համաձայնի առնվազն 60 օրով հրադադար հաստատել: Զելենսկու խոսքով՝ Թրամփի հետ հանդիպումից առաջ նա իր դիրքորոշումները համաձայնեցրել է եվրոպական կողմի հետ։

Լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի հետ հանդիպմանն ընդառաջ Զելենսկին հեռախոսազրույցներ կունենա եվրոպացի առաջնորդների հետ:

Իր հերթին, Դոնալդ Թրամփը Politico-ի հետ զրույցում ասել է, որ Զելենսկին ոչինչ չի ունենա, քանի դեռ ինքը չի հաստատել դա:

27 Դեկտեմբեր, 2025 17:39
Վեր