28-ամյա երիտասարդը 320 000-ի մետաղադրամներ է գողացել ավտոլվացման կետից Zarkerak - 28-ամյա երիտասարդը 320 000-ի մետաղադրամներ է գողացել ավտոլվացման կետից
Zarkerak Zarkerak - 28-ամյա երիտասարդը 320 000-ի մետաղադրամներ է գողացել ավտոլվացման կետից
28-ամյա երիտասարդը 320 000-ի մետաղադրամներ է գողացել ավտոլվացման կետից

28-ամյա երիտասարդը 320 000-ի մետաղադրամներ է գողացել ավտոլվացման կետից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 25-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում գործող ավտոլվացման կետից գողության վերաբերյալ հաղորդում էր տվել:

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Պարզվել է, որ 28-ամյա երևանցին ավտոլվացման նույն կետ գողության նպատակով գնացել է մի քանի անգամ:

Դեկտեմբերի 21-ի առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, հարմարեցված գործիքով բացելով ավտոլվացման կետի մետաղադրամների պահոցը՝ գողացել է 300 000 դրամ։ Նույն վայրից փորձել է գողություն անել նաև դեկտեմբերի 23-ին, սակայն նկատվել է հարևանությամբ բնակվող քաղաքացու կողմից և գցելով գողոնը՝ մեքենայով դիմել է փախուստի:

Գողության նպատակով ավտոլվացման կետ է գնացել նաև դեկտեմբերի 25-ի լուսադեմին: Այս անգամ մետաղադրամների պահոցներից գողացել է 20 000 դրամ:

 

Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդը կազմված փաաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:

27 Դեկտեմբեր, 2025 22:59
Վեր