Միացյալ Նահանգներն ու Վենեսուելան սկսել են բանակցությունները երկկողմ օրակարգի շուրջ Zarkerak - Միացյալ Նահանգներն ու Վենեսուելան սկսել են բանակցությունները երկկողմ օրակարգի շուրջ
Zarkerak Zarkerak - Միացյալ Նահանգներն ու Վենեսուելան սկսել են բանակցությունները երկկողմ օրակարգի շուրջ
Միացյալ Նահանգներն ու Վենեսուելան սկսել են բանակցությունները երկկողմ օրակարգի շուրջ

Միացյալ Նահանգներն ու Վենեսուելան սկսել են բանակցությունները երկկողմ օրակարգի շուրջ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վենեսուելա է մեկնել ԱՄՆ Պետքարտուղարության պատվիրակությունը: Երկրի արտաքին գործերի նախարարության տվյալով՝ ակնկալվում է քննարկել դիվանագիտական առաքելությունները փոխադարձաբար վերսկսելու հարցը: Կողմերը կդիտարկեն նաև Կարակասում ամերիկյան վերջին գործողության հետևանքները և փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր:

Գերատեսչությունից նշել են, որ առաջիկայում վենեսուելական պատվիրակությունն էլ կայցելի Վաշինգտոն: Երկկողմ օրակարգում են հատկապես նավթարդյունաբերության ոլորտում համատեղ աշխատանքները:

Ամերիկյան կողմը նաև նախազգուշացրել է, որ թույլ չի տալու Չինաստանին և Ռուսաստանին որևէ ազդեցություն ունենալ Վենեսուելայում:

Սպիտակ տնից հայտնել են, որ փետրվարին էլ Դոնալդ Թրամփը կարող է ընդունել Կոլումբիայի նախագահին՝ քննարկելու թմրանյութերի ապօրինի շրջանառության հարցը:

Մեքսիկայից տեղեկացրել են, որ ամրապնդում են Միացյալ Նահանգների հետ կապերը և համակարգումը և պատրաստ են հանդիպել Սպիտակ տան ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկայում գործող թմրարտելները պետք է վերացվեն։ Նա հույս էր հայտնել, որ դա հնարավոր կլինի իրականացնել Մեքսիկայի իշխանությունների հետ գործակցությամբ:

10 Հունվար, 2026 15:04
Վեր