Եղվարդում 69-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Zarkerak - Եղվարդում 69-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Zarkerak Zarkerak - Եղվարդում 69-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Եղվարդում 69-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Եղվարդում 69-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Եղվարդ քաղաքի 12-րդ փողոցում Երևանի բնակիչ 69-ամյա Սուրեն Ռ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել քարերի վրա։

 Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա՝ վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար, այնուհետև շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Դումանյանը և Նարեկ Ավետիսյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

10 Հունվար, 2026 21:41
Վեր