Քրեական ոստիկանները շրջանառությունից հանել են 1 կգ-ից ավելի մարիխուանա (տեսանյութ) Zarkerak - Քրեական ոստիկանները շրջանառությունից հանել են 1 կգ-ից ավելի մարիխուանա (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Քրեական ոստիկանները շրջանառությունից հանել են 1 կգ-ից ավելի մարիխուանա (տեսանյութ)
Քրեական ոստիկանները շրջանառությունից հանել են 1 կգ-ից ավելի մարիխուանա (տեսանյութ)

Քրեական ոստիկանները շրջանառությունից հանել են 1 կգ-ից ավելի մարիխուանա (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 14-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով` Երևան քաղաքի գնդի պարեկների հետ համատեղ իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոմիտասի պողոտայում հայտնաբերել ու թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են մայրաքաղաքի 27-ամյա և 40-ամյա 2 բնակչի։

27-ամյա երիտասարդի կողմից շահագործվող ավտոմեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։ 27-ամյա երևանցին հայտնել է, որ ավտոմեքենայում մարիխուանա կա։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 1 կգ 177 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։

Կատարվում է նախաքննություն։

19 Հունվար, 2026 18:19
Վեր