Հայաստանում Գերմանիայի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Zarkerak - Հայաստանում Գերմանիայի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Zarkerak Zarkerak - Հայաստանում Գերմանիայի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հայաստանում Գերմանիայի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Հայաստանում Գերմանիայի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը՝ «Ֆեյսբուք»-ի գրառմամբ։

«Գերմանիան պատմական պատասխանատվություն է կրում Հոլոքոստի համար: Այս քաղաքակրթական խզումը հիշատակելը ու ապագային միտված հիշողության մշակույթի ձևավորումը շարունակում են մնալ բոլոր սերունդների հանձնառությունը»,-նշել է դեսպան Բուշը:

Դեսպանության փոխանցմամբ՝ նա նաև ընդգծել է, որ Հայաստանն ու Գերմանիան կարևոր ներդրում ունեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու գործում՝ աջակցելով թանգարանային նոր ուղեցույցի և աուդիոգիդերի գերմաներեն տարբերակների ստեղծմանը:

29 Հունվար, 2026 20:49
Վեր