«Չայնիի» ոլորաններում բшխվել են մարդատար «Գազել»-ը և «Dodge»-ը․ կան վիրшվորներ Zarkerak - «Չայնիի» ոլորաններում բшխվել են մարդատար «Գազել»-ը և «Dodge»-ը․ կան վիրшվորներ
Zarkerak Zarkerak - «Չայնիի» ոլորաններում բшխվել են մարդատար «Գազել»-ը և «Dodge»-ը․ կան վիրшվորներ
«Չայնիի» ոլորաններում բшխվել են մարդատար «Գազել»-ը և «Dodge»-ը․ կան վիրшվորներ

«Չայնիի» ոլորաններում բшխվել են մարդատար «Գազել»-ը և «Dodge»-ը․ կան վիրшվորներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Երևան–Վարդենիս երթուղին սպասարկող 311 համարի միկրոավտոբուսն ու «Dodge» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ հավաքված քաղաքացիների, իբրև թե վթարային իրավիճակ է ստեղծել։

05 Փետրվար, 2026 20:50
Վեր