Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը Zarkerak - Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը
Zarkerak Zarkerak - Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը
Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը

Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Օրենքի նախագծով հստակեցվում են անձի՝ տրանսպորտային միջոց վարելու հակացուցում ունեցող առողջական վիճակով պայմանավորված՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ինքնաշխատ դադարեցման իրավական հիմքերը:

 

Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները, նշել է, որ հարցը քննարկվել և համաձայնեցվել է Առողջապահության նախարարության գործընկերների հետ: Մասնավորապես, հոգեկան, թմրամիջոցների կամ հոգեմետ-հոգեներգործուն նյութերի օգտագործմամբ պայմանավորված, հիվանդությունների վերաբերյալ «առողջապահական մարմնի տրված եզրակացություն» ձևակերպումն առաջարկվում է փոխարինել «տեղեկատվություն» ձևակերպմամբ, ինչը հնարավորություն է տալիս տվյալ տեղեկատվության փոխանակումը կատարել թվային եղանակով: «Այն պահին, երբ ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահության համակարգում կարձանագրվի, որ անձն ունի թմրամիջոցների կամ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված այնպիսի սահմանափակումներ, որոնք պետք է հանգեցնեն վարելու իրավունքի դադարեցմանը, ինքնաշխատ եղանակով ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրը տեղեկատվությունը կստանա առողջապահական համակարգից և անձի վարելու իրավունքը կդադարեցվի»,- ասել է Արմեն Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ 2021 թվականից մինչ օրս մեխանիկական հարցումների եղանակով դադարեցվել է 2370 անձի վարորդական իրավունքը:

 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորել է հարցի քննարկումն ու առաջարկվող փոփոխությունը:

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել իրավական բացը և անձի՝ վարելու իրավունք ձեռք բերելուց հետո վերջինիս մոտ տրանսպորտային միջոց վարելու բժշկական հակացուցում համարվող առողջական վիճակ առաջանալու դեպքում այն ինքնաշխատ կերպով կդադարեցվի՝ նպաստելով ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը:

 

Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: Այն ստացել է դրական եզրակացություն:

06 Փետրվար, 2026 22:07
Վեր