«Land Rover»-ը վրաերթի է ենթարկել ճանշինի աշխատակցին,ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող մեքենային Zarkerak - «Land Rover»-ը վրաերթի է ենթարկել ճանշինի աշխատակցին,ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող մեքենային
Zarkerak Zarkerak - «Land Rover»-ը վրաերթի է ենթարկել ճանշինի աշխատակցին,ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող մեքենային
«Land Rover»-ը վրաերթի է ենթարկել ճանշինի աշխատակցին,ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող մեքենային

«Land Rover»-ը վրաերթի է ենթարկել ճանշինի աշխատակցին,ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող մեքենային

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ փետրվարի 9-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Land Rover» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ իրականացնող «Թալին» ճանշինի աշխատակցին, ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող հատուկ ավտոմեքենայի հետնամասին։

Բժիշկները վիրավորին մինչև «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

09 Փետրվար, 2026 14:39
Վեր