Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևան քաղաքում մարտի 13-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին՝ գիշերը և առավոտյան, 15-16-ը ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում են տեղումներ, մարտի 14-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ին՝ անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ին առանձին շրջաններում, 15-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Քամին՝ հյուսիսարևելյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։



