Փախած էլիտա, 2 օրակարգ, առաքում՝ Ադրբեջանից. շաբաթվա ամփոփում Zarkerak - Փախած էլիտա, 2 օրակարգ, առաքում՝ Ադրբեջանից. շաբաթվա ամփոփում
Zarkerak Zarkerak - Փախած էլիտա, 2 օրակարգ, առաքում՝ Ադրբեջանից. շաբաթվա ամփոփում
Փախած էլիտա, 2 օրակարգ, առաքում՝ Ադրբեջանից. շաբաթվա ամփոփում

Փախած էլիտա, 2 օրակարգ, առաքում՝ Ադրբեջանից. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող շաբաթվա 7 կարևոր լուրերը: 

1. «Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին պահել է պատանդի կարգավիճակում. Ղարաբաղի  էլիտան փախել է»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2. «Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

3. Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր:

4. Ռուսական հացահատիկի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանի տարածքով առաքվել է Հայաստան։ Հինգ վագոնից բաղկացած գնացքը տեղափոխել է 350 տոննա բեռ։

5. ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Թեհրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր: «Իրանը մեզ աղաչում է գործարք կնքել, իսկ հրապարակավ հայտարարում են, թե միայն քննարկում է մեր առաջարկը»,- հայտարարել է Թրամփը:

6. Ռուսաստանը պահանջում է, որ հրաժարվենք Դոնբասից, հայտնել է Զելենսկին:

7. Նյու Յորքում ինքնաթիռը վայրէջք կատարելիս բախվել է հրշեջ մեքենայի, որի հետևանքով զոհվել են երկու օդաչուները, 40 մարդ վիրավորվել է:

27 Մարտ, 2026 14:34
Վեր