Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը կրկին դառնում է շախմատային էպիկենտրոն․ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Ծաղկաձորը կհյուրընկալի FIDE ISCF World Schools Team Championship 2026-ի Եվրոպական փուլը։
Մրցաշարը կազմակերպվում է ՖԻԴԵ-ի, Միջազգային դպրոցական շախմատի ֆեդերացիայի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Եվրոպական շախմատի միության համատեղ ջանքերով։
Առաջնությունն անցկացվում է «Շախմատը կրթության մեջ» 2026 նախաձեռնության շրջանակներում՝ ընդգծելով շախմատի կարևոր դերը երեխաների քննադատական մտածողության, թիմային աշխատանքի, առաջնորդության և ստեղծագործական հմտությունների զարգացման գործում, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։
Եվրոպական փուլում լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը կնվաճեն WSTC 2026 Grand Final-ի ուղեգրեր, որտեղ աշխարհի տարբեր մայրցամաքների ուժեղագույն դպրոցական թիմերը կմրցեն աշխարհի չեմպիոնի կոչման համար։
Մրցաշարը Հայաստան կբերի Եվրոպական երկրների թիմերին, մարզիչներին, պատվիրակություններին և շախմատային համայնքի ներկայացուցիչներին։

