Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Zarkerak - Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Zarkerak Zarkerak - Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։ Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

 

Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների և կապալառու շինարարական ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ մույթների նորոգումը, ինչպես նաև ամրացման և բարեկարգման մնացած աշխատանքներն ավարտական փուլում են և ընթանում են ըստ նախագծի։ Նախարարը հերթական անգամ ընդգծել է աշխատանքների որակի ու ժամկետների պահպանման խնդիրը։

09 Ապրիլ, 2026 12:08
Վեր