Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ. Փաշինյան Zarkerak - Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ. Փաշինյան
Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ. Փաշինյան

Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այսօրվա համակարգի պայմաններում մենք երբեք արդարության և արդարադատության զգացում չենք ունենալու, որովհետև ՀՀ-ում դատական և արդարադատության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ: Այս խնդիրն է կարևորներից մեկը, որ մենք առաջիկայում պետք է լուծենք՝ նոր Սահմանադրություն ընդունելով»,-  Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպման ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը մեծ մասամբ կառավարվում է այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք մեկուսացած են, չունեն օրգանական կապ ժողովրդի առաջ և չունեն հաշվետվողականության բավարար մակարդակ ժողովրդի առաջ. «Ինչ անել այն դեպքում, երբ հենց Սահմանադրությունն օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ: Ինչ էլ ուզում ես արա, այդ արդարադատության և արդարության զգացողությունը չի լինելու: Մեր խնդիրը չէ մեր սխալները քողարկել և փորձել ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, ընդհակառակը՝ եվրոպական և միջազգային մի շարք ինստիտուտների հետ մեր համագործակցության առանցքային նպատակն այն է, որ ունենանք որոշակի մեխանիզմներ հնարավոր թույլ տրված սխալներն ուղղելու»:

Փաշինյանը նշեց, որ այն, ինչ ընդունվում է առանց բանավեճի, ուրեմն անարժեք ինչ-որ մի բան է. «Նույնիսկ ամենափայլուն գաղափարը պետք է անցնի բանավեճի միջով, որպեսզի ստանա գործնական գերազանցություն: Կառավարությունը շարունակելու է սվիններով ընդունել և քաղաքացիական հասարակության հետ բանավեճով այդ սվինները պետք է իջնեն: Պետությունը պետք է նաև իմունային համակարգեր ունենա: Այո, մենք ընդունել ենք օրենք ՀՀ-ի ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին, բայց մեր ռազմավարությունը նաև այն է, որ այս պրոցեսի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ, որ մենք օրենք ընդունել ենք, դե հիմա մյուս ամիս մեզ ընդունեք ԵՄ, մեզ պետք է, որ այս պրոցեսի շուրջ լինի զրո նյարդ»:

15 Ապրիլ, 2026 12:08
Վեր