Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի արևել յան հատվածում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում անհայտ անձը հրաձգություն է իրականացրել դպրոցում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է նահանգապետ Մյուքերրեմ Ունլ յուերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նախնական տվյալներով վիրավորվել է 6 և զոհվել՝ մեկ հոգի:
Հիշեցնենք, որ երեքշաբթի Թուրքիայի հարավ-արևելքում նախկին աշակերտը որսորդական հրացանով հարձակվել էր դպրոցի վրա։ Այդ միջադեպի հետևանքով տուժել էր 16 մարդ, զոհեր չէին գրանցվել։


