Լևանդովսկին այլևս չի բացառում «Բարսելոնայից» հեռանալը Zarkerak - Լևանդովսկին այլևս չի բացառում «Բարսելոնայից» հեռանալը
Zarkerak Zarkerak - Լևանդովսկին այլևս չի բացառում «Բարսելոնայից» հեռանալը
Լևանդովսկին այլևս չի բացառում «Բարսելոնայից» հեռանալը

Լևանդովսկին այլևս չի բացառում «Բարսելոնայից» հեռանալը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ստացել է ակումբի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու առաջին առաջարկը, սակայն այն չի արդարացրել ֆուտբոլիստի սպասելիքները։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ռեշադ Ռահմանը, լեհ ֆուտբոլիստը հիասթափված է առաջարկված պայմաններից։

Լևանդովսկու շրջապատում կարծում են, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը թերագնահատում է հարձակվողի ունեցած մեծ ներդրումը ակումբի հաջողություններում։ Աղբյուրի համաձայն՝ այժմ Լևանդովսկին կատալոնական ակումբը չի դիտարկում որպես կարիերան շարունակելու միակ տարբերակ և բաց է այլ թիմերի առաջարկները լսելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։

19 Ապրիլ, 2026 17:46
Վեր