Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ես էլ Կենտրոնի բնակիչ եմ եղել, ինձ համար էլ սովորական է եղել Ամիրյան փողոցը, չեմ էլ իմացել՝ ով է այդ մարդը: Իրականում, երբ մի փոքր խորանում ես, հասկանում ես, բացի նրանից, որ ինքը 26 կոմիսարներից մեկն է եղել, գեղեցիկ ազգանուն է ունեցել, առանձնապես ոչ մի այլ արժանիք չունի»,- Երևանի ավագանու նիստում անդրադառնալով Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ փոխարինելուն՝ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետի խոսքով՝ Երևանի ամենակենտրոնական փողոցներից մեկն Ամիրյանի անունով է անվանակոչած. «Իրականում Վռամշապուհ էլ կարելի էր, մեր պատմության մեջ արժանի շատ անձինք ունենք, ում անունով կարելի է անվանակոչել Ամիրյան փողոցը, բայց որ վստահորեն ինչ-որ մի փուլում այդ փողոցը պետք է անվանափոխվի՝ դրանում կասկած չունեմ: Դա կլինի այսօր, թե՝ ոչ, ցույց կտա քվերակությունը»:


