Պաշտոնական այցով Հայաստանում է ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության առաքելությունը Zarkerak - Պաշտոնական այցով Հայաստանում է ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության առաքելությունը
Zarkerak Zarkerak - Պաշտոնական այցով Հայաստանում է ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության առաքելությունը
Պաշտոնական այցով Հայաստանում է ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության առաքելությունը

Պաշտոնական այցով Հայաստանում է ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության առաքելությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտոնական այցով Հայաստանում է ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության առաքելությունը: Քառօրյա այցի շրջանակում տարբեր ձևաչափերով դիտարկվելու են 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք ԱՀԿ շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 12-րդ նստաշրջանի և Ծխախոտային արտադրանքի անօրինական առևտրի վերացման մասին արձանագրության կողմերի հանդիպման 5-րդ համաժողովի (COP12 և MOP5) նախապատրաստական աշխատանքների կազմակերպչական հարցերը:

 

Կայացել է միջգերատեսչական հանդիպում` ՀՀ առողջապահության նախարարության, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի, Կոնվենցիայի քարտուղարության և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

Ողջունելով առաքելության պատվիրակներին և հանդիպման ներկաներին` առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը կարևորել է միջազգային մեծ համբավ ունեցող նման միջոցառման անցկացումը Հայաստանում` ընդգծելով գործընկերային համագործակցությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն զարգացնում է առողջապահական քաղաքականությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հիվանդությունների կանխարգելմանը։

«Մենք մեր հանձնառությունը, իհարկե, շարունակում ենք ծխախոտի դեմ պայքարի գործում և համոզված ենք, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ COP12-ի և MOP5-ի ընթացքում: Սա հնարավորւթյուն է նոր գործընկերներ ձեռք բերելու, գլոբալ մակարդակում մեր փորձով կիսվելու, օտարերկրյա պատվիրակներից սովորելու, նոր կապեր ձևավորելու և միջազգային հարթակներում Հայաստանի դերը միջազգային հարթակում մեկ անգամ ևս արժևորելու համար»,- նշել է Լենա Նանուշյանը:

Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են համաժողովների հիմնական ուղղությունները` ներառյալ COP/MOP կառավարման ընդհանուր կառուցվածքը, միջգերատեսչական համակարգման մեխանիզմները` հստակեցնելով կողմերի պարտավորությունները:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2027 թվականին պատրաստվում է հյուրընկալել Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի COP12 նստաշրջանը և Ծխախոտային արտադրանքի անօրինական առևտրի վերացման արձանագրության MOP5 նստաշրջանը՝ վերահաստատելով իր հանձնառությունը գլոբալ առողջապահական նպատակների իրականացման գործում։

 

22 Ապրիլ, 2026 20:05
Վեր