Շղթայական ավտովթար Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում բախվել են 2 «Mercedes»-ները, «ՎԱԶ 2121»-ը և 2 «MAN» մակնիշի բեռնատարները Zarkerak - Շղթայական ավտովթար Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում բախվել են 2 «Mercedes»-ները, «ՎԱԶ 2121»-ը և 2 «MAN» մակնիշի բեռնատարները
Zarkerak Zarkerak - Շղթայական ավտովթար Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում բախվել են 2 «Mercedes»-ները, «ՎԱԶ 2121»-ը և 2 «MAN» մակնիշի բեռնատարները
Շղթայական ավտովթար Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում բախվել են 2 «Mercedes»-ները, «ՎԱԶ 2121»-ը և 2 «MAN» մակնիշի բեռնատարները

Շղթայական ավտովթար Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում բախվել են 2 «Mercedes»-ները, «ՎԱԶ 2121»-ը և 2 «MAN» մակնիշի բեռնատարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ ապրիլի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի ներսում բախվել են 2 «Mercedes» մակնիշի, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները և 2 «MAN» մակնիշի բեռնատարները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների ինքնությունը։ 

22 Ապրիլ, 2026 23:31
Վեր