Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Քաղաքացու օրվան նախորդող ժամանակահատվածում ընդդիմության՝ տոնը խափանելու ջանքերին։
«Չնայած այն բանին, որ մահվան վաճառականներն արդեն 3 օր ինչ ասես փարձում էին անել, ոնց ասես փորձում էին ՀՀ քաղաքացիներին համոզել, որ Հայաստանի Հանրապետությունում ուրախանալու, ու կյանք ունենալու իրավունք ունեն միայն օլիգարխները, բայց ՀՀ քաղաքացիներն Ամիրյան փողոցում էդ մահվան դալալաներին իրենց տեղն են ցույց տալիս և ասում՝ չէ, միայն օլիգարխները չեն, որ կարող են Հայաստանում ուրախանալ, քեֆեր անել։ ՀՀ քաղաքացին լրիվ իրավունք ունի իր տոնը նշի, երբ որ ուզում է դա անի, և այնտեղ, որտեղ ուզում է, իսկ մահվան դալաները դատապարտված են ձախողման։
Շնորհավոր Քաղաքացու օրը»,- ասել է Ալեքսանյանը։


