ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագիր III» ծրագրի ղեկավարի հետ Zarkerak - ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագիր III» ծրագրի ղեկավարի հետ
Zarkerak Zarkerak - ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագիր III» ծրագրի ղեկավարի հետ
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագիր III» ծրագրի ղեկավարի հետ

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագիր III» ծրագրի ղեկավարի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանն ապրիլի 27-ին հանդիպել են «Արեւելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագիր III» ծրագրի ղեկավար (GIZ Project Manager ) Սանդրա Ֆուրի, ծրագրի բաղադրիչի համաղեկավար Նատալիա Գնիդյուկի եւ GIZ Խորհրդարանական համագործակցության տարածաշրջանային պատասխանատու Արեւելյան գործընկերության համար Հրաչիկ Յարմալոյանի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Առաքելյանը նշել է, որ ԱԺ աշխատակազմը հատկապես վերջին տարիներին ակտիվորեն համագործակցում է միջազգային տարբեր կառույցների հետ՝ զարգացնելով իր կարողությունները եւ ընդլայնելով մասնագիտական կապերը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ GIZ-ի եւ ԱԺ աշխատակազմի միջեւ ձեւավորվել է ուղիղ եւ արդյունավետ համագործակցություն, որը կրում է շարունակական ու զարգացող բնույթ»,- ասել է Դավիթ Առաքելյանը՝ անդրադառնալով կառույցի հետ համագործակցության մի քանի կարեւոր ուղղությունների, որոնք նրա գնահատմամբ էական դերակատարություն են ունեցել փորձի փոխանակման եւ մասնագիտական կապերի ամրապնդման գործում:

Դավիթ Առաքելյանը, մասնավորապես, արժեւորել է կանանց առաջնորդության եւ հզորացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաեւ կիբեռանվտանգության ոլորտում GIZ-ի համագործակցությամբ ընթացող արդյունավետ փոխգործակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ առաջիկայում մեկնարկելիք «Խորհրդարան բոլորի համար» տարածաշրջանային համաժողովին, ինչը, ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի, կարեւոր հարթակ է փորձի եւ գիտելիքի փոխանակման առումով:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը հյուրերին ներկայացրել է նաեւ «Ամառային դպրոց», «Երիտասարդ խորհրդարան», «Կամրջելով դպրոցն ու Ազգային ժողովը. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերը եւ գործառույթները հանրային կառավարման համակարգում» ծրագրերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

27 Ապրիլ, 2026 20:21
Վեր