TRIPP-ի լիակատար սեփականատերը Հայաստանն է, և մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ Zarkerak - TRIPP-ի լիակատար սեփականատերը Հայաստանն է, և մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ
Zarkerak Zarkerak - TRIPP-ի լիակատար սեփականատերը Հայաստանն է, և մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ
TRIPP-ի լիակատար սեփականատերը Հայաստանն է, և մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ

TRIPP-ի լիակատար սեփականատերը Հայաստանն է, և մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ԹՐԻՓՓ նախագծին աջակցելը» Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների թերևս ամենաճշգրիտ բնորոշումը չէ, քանի որ, նախ՝ TRIPP-ն այնպիսի նախագիծ է, որի լիակատար սեփականատերը Հայաստանն է, և երկրորդ՝ մենք ինքներս խիստ շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ։

Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկման ժամանակ։

«ԹՐԻՓՓ-ը միայն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապը չէ․ այն շատ ավելի մեծ և ռազմավարական նախագիծ է՝ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապելու, ինչպես նաև փոխադարձ օգուտների ապահովման հանձնառությունը հասկանալու համար։ Սա նաև գործնականում նշանակում է, որ Հայաստանի հարավային հատվածը կարող է կապվել հյուսիսային հատվածի հետ՝ օգտագործելով Նախիջևանի երկաթուղին։ Այն ապաշրջափակմամբ, որը տեղի կունենա, մենք հնարավորություն կունենանք կապել ոչ միայն Արևելքն Արևմուտքի հետ, այլև Ծոցը Սև ծովի հետ, ինչը հսկայական փոփոխություն կլինի ողջ տարածաշրջանի համար:

Մենք շատ հետաքրքրված ենք այս նախագծի իրականացմամբ։ Ակտիվ քննարկումներ են ընթանում ամերիկացի գործընկերների հետ այն մասին, թե ինչպես ենք պատրաստվում Հայաստանում ստեղծել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն։ Արդեն մեկնարկել ենք ոչ միայն իրագործելիության ուսումնասիրությունը, այլ նաև հենց տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, քանի որ օգոստոսի 8-ից հետո, օրինակ, ունենք Ղազախստանից՝ Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային համակարգերով հացահատիկ ներմուծելու նախադեպ: Սա վառ օրինակն է այն բանի, թե ինչպես կարող է տարածաշրջանային համագործակցությունն աշխատել, և ինչպես լրացուցիչ փոխկախվածությունների ստեղծումը տարածաշրջանում կարող է մեծապես նպաստել կայունության և խաղաղության հաստատմանն այդտեղ։

Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, ապա երկու երկրների առաջնորդներն էլ օգոստոսի 8-ից հետո բազմիցս նշել են, որ խաղաղությունն արդեն հաստատված է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այն գործընթացները, որոնք այժմ ընթանում են, նախընտրում ենք անվանել «խաղաղության ինստիտուցիոնալացում»՝ ձեռնարկելով մեր երկու երկրների միջև տնտեսական կապերը զարգացնելու և ավելի խորացնելու ուղղությամբ հետագա քայլեր: Արդեն սկսել ենք երկկողմ ուղիղ առևտուրը՝ Ադրբեջանից վառելիքի ներմուծմամբ, և հուսով ենք, որ մոտ ապագայում դա տեղի կունենա ևս՝ արդեն հստակեցրել ենք, թե ինչ ենք արտահանելու Հայաստանից Ադրբեջան։ Միևնույն ժամանակ աշխատում ենք նաև մարդկանց միջև շփումների ուղղությամբ․ կազմակերպվում են հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Հատկանշական է, որ մենք հանդիպումներ ենք ունենում ոչ միայն արտասահմանյան երկրներում, այլև հենց Հայաստանում և Ադրբեջանում։ Ունենք նաև շատ կարևոր ձևաչափ, որը հաստատվել է մեր վրացի գործընկերների հետ՝ արտաքին գործերի նախարարությունների միջև եռակողմ խորհրդակցությունների տեսքով, որտեղ ես և իմ վրացի գործընկեր Լաշան նույնպես անձնապես ներգրավված ենք:

Եվ այստեղ նույնպես մենք տարածաշրջանային համագործակցության մեծ հեռանկար ենք տեսնում ոչ միայն մեր երեք պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև, այլև մեր ավելի լայն հարևանության հետ»,- ասել է նա:

27 Ապրիլ, 2026 21:26
Վեր