ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարել Zarkerak - ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարել
Zarkerak Zarkerak - ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարել
ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարել

ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարարի միջնորդությունը Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա Աթոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որոշեց այն բավարարել։ Այս մասին որոշումը հրապարակել է խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։

 

Դատավորին նկատողություն է հայտարարվել։ Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից և վերջնական է։

 

«Միաժամանակ տեղեկացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անահիտ Աբրահամյանը, Արմենուհի Հարությունյանը, Երանուհի Թումանյանցը և Կարեն Թումանյանը կիրառվող կարգապահական տույժի մասով ունեն հատուկ կարծիք։

 

Մասնավորապես, Անահիտ Աբրահամյանը և Արմենուհի Հարությունյանը կողմ են քվեարկել խիստ նկատողություն, իսկ Երանուհի Թումանյանցը և Կարեն Թումանյանը՝ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում տույժի տեսակին»,-նշեց նա։

 

Նախարարի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու պատճառն այն է, որ Աթոյանը ընդունել է երեխայի որդեգրման վերաբերյալ դիմումը, հաստատել է որդեգրման փաստը, չնայած այն հանգամանքին, որ դիմողը հաշվառված չի եղել որպես որդեգրել ցանկացող անձ, իսկ երեխան ներառված չի եղել որդեգրման ենթակա երեխաների ցուցակում:

 

 

27 Ապրիլ, 2026 22:41
Վեր