Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման մի շարք կարևոր ուղղություններ՝ ներառյալ արդյունաբերությունը, էներգետիկան, առևտուրը և թվայնացումը։Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ-ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարին, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիար Ամանգելդիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
ԵԱՏՀ խորհուրդը քննարկել է եվրասիական տնտեսական ինտեգրման մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների, տնտեսության և ֆինանսական քաղաքականության, տեխնիկական կարգավորման, մաքսային համագործակցության, առևտրի և թվայնացման ոլորտներում։
Քննարկումները վերաբերում էին անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանն ու համատեղ քաղաքականությունների իրականացմանը՝ նպատակ ունենալով զարգացնել միասնական շուկան և բարձրացնել տնտեսական ինտեգրման արդյունավետությունը։

