Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտել է մեկ արծաթե մեդալով։ Դավիթ Չալոյանը դարձել է փոխչեմպիոն։
Չալոյանին եզրափակիչ մենամարտում հաղթանակ պետք է շնորհվեր, սակայն հերթական անգամ մրցավարները աչքի են ընկել անհասկանալի որոշումներով` 3։2 հաշվով մենամարտը նվիրելով մրցակցին։
Մրցավարական անտրամաբանական բազմաթիվ որոշումների պատճառով մեր որոշ մարզիկներ էլ զրկվել են մեդալից։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան` Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին և հետամուտ է լինելու, որպեսզի մրցավարական անարդար որոշումները վերլուծվեն ու հետաքննվեն, իսկ մեղավորները պատժվեն։

