Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը Zarkerak - Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը
Zarkerak Zarkerak - Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը
Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը

Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դարձել է համաշխարհային պատմության մեջ առաջին դոլարային տրիլիոնատերը իր SpaceX ընկերության բաժնետոմսերի նախնական հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո։

Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ նշելով, որ քչաթիվ բիզնես-առաջնորդների է հաջողվել դառնալ ինտերնետ-մշակույթի կենտրոնական կերպար և կուտակել այնպիսի կարողություն, որը նրան դարձրել է աշխարհում առաջին տրիլիոնատերը։

Մասկի բիզնես-կայսրության հիմքը կազմող SpaceX-ը հունիսի 11-ին IPO-ի ընթացքում ներգրավել է ռեկորդային 75 մլրդ դոլար, ինչը ընդգծում է ներդրողների ոգևորությունը ձեռնարկատիրոջ նախագծերի նկատմամբ։

«Մասկի կարողության մեծ մասն այժմ կենտրոնացած է SpaceX ընկերությունում, որտեղ նրան պատկանում է մոտ 866 մլրդ դոլար արժողությամբ բաժնեմաս։ Tesla-ի և մյուս ակտիվների հետ միասին նրա կարողությունը, ըստ Forbes-ի և Reuters-ի հաշվարկների, որոնք հիմնված են ընկերության փաստաթղթերի վրա, ուրբաթ բաժնետոմսերի առևտրի մեկնարկի պահին կգերազանցի 1,1 տրլն դոլարը»,-հայտնում է գործակալությունը։

12 Հունիս, 2026 10:09
Վեր