Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը Zarkerak - Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը
Zarkerak Zarkerak - Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը
Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը

Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի և Իրանի նախագահները ստորագրել են հուշագիրը, որն ուժի մեջ կմտնի անմիջապես։ 

 

Համաձայնագիրը ներառում է Հորմուզի նեղուցի վերաբացումը, Իրանի համար 300 միլիարդ դոլար արժողությամբ «վերակառուցման» ծրագիր և Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ «բոլոր պատժամիջոցների» վերացում։ Կողմերը հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին

 

Սակայն Իրանի միջուկային ծրագրի հարցը, որը, ըստ ԱՄՆ-ի, հակամարտության հիմնական պատճառն է, դեռևս չի լուծվել բանակցություններում: Դրանք կարող են երկարաձգվել 60 օրով։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնագիրը ստորագրել էր Ֆրանսիայում՝ G7 գագաթնաժողովի ժամանակ: Նա  ասել է, որ այն կկանխի «տնտեսական աղետը»։ Այնուամենայնիվ, նա զգուշացրել էր, որ ԱՄՆ-ն «հողին կհավասարեցնի Իրանը», եթե վերջնական համաձայնության չհասնի։ 

 

Թեհրանը հաստատել է, որ չորեքշաբթի փաստաթուղթը ստորագրել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ 

 

Իրանի խորհրդարանի խոսնակ և գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պետական լրատվամիջոցներին ասել է, որ ԱՄՆ-ի նկատմամբ իր անվստահությունը մնում է, և Իրանը «մատը ձգանի վրա է պահում»։

 

«Եթե թշնամին չհասկանա տրամաբանության լեզուն, մենք կրկին կդիմենք ուժի լեզվին», - ասել է նա պետական Fars հեռուստաընկերությանը։ 

 

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն էլ հայտարարել է, որ համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում

18 Հունիս, 2026 10:21
Վեր