ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը Zarkerak - ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը
Zarkerak Zarkerak - ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը
ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը

ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Կանոնադրության ստորագրման 81-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, միացավ ՄԱԿ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչներին և ստորագրեց ՄԱԿ Կանոնադրությունը, հայտնում են ներկայացուցչությունից։

Խորհրդանշական բնույթ կրող այս միջոցառման և «Մեկ Կանոնադրություն, մեկ ապագա. միասին՝ ավելի ուժեղ» խորագրով հանդիպման ընթացքում դեսպան Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի անսասան հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին՝ որպես ժամանակակից միջազգային իրավակարգի հիմնաքարի։

Աճող աշխարհաքաղաքական լարվածության և միջազգային խաղաղության ու անվտանգության առջև ծառացած խորացող մարտահրավերների պայմաններում Հայաստանը վերահաստատեց բազմակողմանիության, կանխարգելիչ դիվանագիտության, միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության նկատմամբ հարգանքի կենսական նշանակությունը։

Որպես ցեղասպանության կանխարգելման և խաղաղության կրթության առաջմղման հետևողական ջատագով՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ երկխոսության, համագործակցության և արդյունավետ կանխարգելիչ գործողությունների խթանմանը՝ ավելի խաղաղ, արդար և դիմակայուն աշխարհ կառուցելու նպատակով։

27 Հունիս, 2026 23:52
Վեր