Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սիցիլիայի Կատանիա օդանավակայանը դադարեցրել է չվերթերի ընդունումը՝ Էթնա հրաբխի ժայթքման պատճառով, մեկնումներն առայժմ չեն չեղարկվում, հաղորդել է իտալական հեռուստատեսությունը։
Հրաբուխն ակտիվացել է հունիսի վերջին։ Իտալացի գիտնականների տվյալներով՝ կիրակի առավոտյան օդ է նետվել 1,5 կմ բարձրությամբ մոխրի սյուն: Էթնան համարվում է Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը: Այն գտնվում է Սիցիլիայի արևելքում և պարբերաբար ժայթքում է։

