Ալիևը շնորհավորել է Մակրոնին Ազգային տոնի առթիվ Zarkerak - Ալիևը շնորհավորել է Մակրոնին Ազգային տոնի առթիվ
Zarkerak Zarkerak - Ալիևը շնորհավորել է Մակրոնին Ազգային տոնի առթիվ
Ալիևը շնորհավորել է Մակրոնին Ազգային տոնի առթիվ

Ալիևը շնորհավորել է Մակրոնին Ազգային տոնի առթիվ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին երկրի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ:

Իր ուղերձում Ալիևը նշել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ վերջին հեռախոսազրույցները, ինչպես նաև անցյալ տարի Կոպենհագենում իրենց հանդիպումը թույլ են տալիս խոսել ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների պատմության մեջ նոր դարաշրջանի մասին:

Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ Բաքուն և Փարիզը կշարունակեն համատեղ աշխատանքը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ:

14 Հուլիս, 2026 13:51
Վեր