ԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զոհվել Zarkerak - ԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զոհվել
Zarkerak Zarkerak - ԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զոհվել
ԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զոհվել

ԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զոհվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ Իրանի հարավային շրջանների վրա ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 30 խաղաղ բնակիչ։

Իրանի առողջապահության նախարարությունը հուլիսի 11-ին հայտնել էր առնվազն 17 զոհի, իսկ հուլիսի 15-ին՝ 260 տուժածի մասին։

Ամերիկյան զինված ուժերը հուլիսի 8-ից ի վեր մի քանի հարձակումներ է իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ այդ հարձակումները կատարվել են ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Իրանի զինված ուժերը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով։

15 Հուլիս, 2026 14:53
Վեր