Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 20-26-ը կկայանա շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն 17 երկրի շուրջ 80 հրաձիգ։
Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի հրաձգության հավաքականը մրցմանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Մարի Ղազարյան, Համլետ Կարենյան, Լիլիթ Մկրտչյան, Գոռ Խաչատրյան, Անահիտ Սարգսյան, Հովհաննես Մարգարյան, Աիդա Ազատյան, Գոռ Մարտիրոսյան, Արուսյակ Գրիգորյան, Հայկ Մինասյան, Լիլիթ Մկրտչյան, Մանվել Միրզոյան։
Նշվում է, որ թիմը մրցավայր կմեկնի Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և մարզիչներ Էդգար Բաղդասարյանի ու Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։


