Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Բուլղարիայի նորարարության և թվային փոխակերպման նախարար Իվան Վասիլևի հետ Zarkerak - Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Բուլղարիայի նորարարության և թվային փոխակերպման նախարար Իվան Վասիլևի հետ
Zarkerak Zarkerak - Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Բուլղարիայի նորարարության և թվային փոխակերպման նախարար Իվան Վասիլևի հետ
Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Բուլղարիայի նորարարության և թվային փոխակերպման նախարար Իվան Վասիլևի հետ

Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Բուլղարիայի նորարարության և թվային փոխակերպման նախարար Իվան Վասիլևի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Բուլղարիայի նորարարության և թվային փոխակերպման նախարար Իվան Վասիլևի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցության խորացումը, ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի իրականացումը, Հայաստան–ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, տարածաշրջանային կապակցվածությունը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության զարգացմանը։ Նախարար Վասիլևը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, հետաքրքրություն հայտնել արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի և ՏՏ ոլորտներում իրականացվող բարեփոխումների նկատմամբ և առաջարկել համագործակցություն այս ոլորտներում։

Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի նախապատրաստմանը, ինչպես նաև Սոֆիայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հնարավորություններին։

19 Հուլիս, 2026 19:49
Վեր