Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել Zarkerak - Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Zarkerak Zarkerak - Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել

Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Էլբրուսում վերելքի ժամանակ երկու ալպինիստ են գահավիժել։ Նրանցից մեկը զոհվել է, մյուսը՝ վնասվածքներ ստացել, հայտնում է ՌԴ ԱԻՆ Կաբարդա-Բալկարիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Գահավիժման հանգամանքները դեռևս չեն հստակեցվում։ Դեպքի վայր է մեկնել փրկարարների խումբ. որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է ՌԴ ԱԻՆ Էլբրուսի բարձրլեռնային որոնողափրկարարական ջոկատի 12 աշխատակից։

Baza տելեգրամյան ալիքի տվյալներով՝ ալպինիստները հայր և որդի են, իսկ միջադեպը տեղի է ունեցել Էլբրուսի արևելյան լանջին՝ Աչկերյակոլսկի լավային հոսքի շրջանում։

Անկումից հետո ալպինիստները մոտ մեկ կիլոմետր սահել են ցած։ Ըստ աղբյուրի՝ արկածային միջադեպի պատճառն ապահովագրական ճոպանն է եղել։ Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել մոտ 4200–4600 մետր բարձրության վրա։

19 Հուլիս, 2026 22:50
Վեր