Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Zarkerak - Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
Zarkerak Zarkerak - Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

 

Զենք-զինամթերք կամավոր հանձնելու հերթական դեպքը գրանցվել է Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Մահարու փողոցի հասցեներից մեկի մոտ՝ պանելային պարսպի տակ։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 2 նռնակ, որոնցից մեկը՝ պայթուցիչով և մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ։

 

Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև «Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերքը թողել էր օդանավակայանի ծառայողական ավտոկայանատեղիի հարակից տարածքում։ Նրա նշած հատվածում հայտնաբերվել է «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված 9 փամփուշտով։

 

Հիշեցնում ենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

 

21 Հուլիս, 2026 14:09
Վեր