Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հուլիսի 21-ին հանդիպել է նորանշանակ քննիչներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոլեգիայի անդամները:
Արթուր Պողոսյանը շնորհավորել է նորանշանակ քննիչներին՝ հանձնելով վկայականները:
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպման ընթացքում ընդգծել է քննիչների՝ արդարամիտ, կարգապահ, բարեվարք լինելու անհրաժեշտությունը, ներկայացրել, թե ինչպիսի հետևողականություն պետք է ցուցաբերեն քաղաքացիների հետ շփումներում՝ անկախ նրանց կողմից բարձրացված հարցերի բովանդակությունից, ինչպիսի միջանձնային հարաբերություններ կառուցեն անձնակազմի ներսում:
Արթուր Պողոսյանն անդրադարձել է նաև Քննչական կոմիտեում շարունակական կադրային բարեփոխումներին՝ նշելով, որ վերջին ժամանակներում զգալիորեն բարձրացել է քննիչի աշխատանքի գրավչությունը, ինչի արդյունքում համակարգը համալրվում է երիտասարդ, բանիմաց և բարեվարք կադրերով:
ՔԿ նախագահը իր խոսքում նշել է, որ կադրային համալրվածությունը նպաստել է նաև քրեական վարույթների նախաքննության արդյունավետության և քննիչների արտադրողականության բարձրացմանը:


