Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 20-ին աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի հանձնաժողովի նախագահ Փիթեր Բիմի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ օրակարգում առկա դրական դինամիկան, կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ աշխատանքները:


