Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել Zarkerak - Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Zarkerak Zarkerak - Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել:

ՆԳՆ ոստիկանությունից հաստատել են մեր տեղեկությունները՝ հավելելով, որ ձերբակալվածները հանձնվել են նախաքննական մարմին:

Այսպիսիով՝ այս գործով ձերբակալվածների թիվը դարձավ երեք:

Հուլիսի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, տեղեկություններ էին ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ, և կար զոհ։ Ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել էր քաղաքացու մահը։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները:

Դեպքի վայրում հայտնաբերվել էին կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Մերսեդես G» մակնիշի և մի քանի այլ ավտոմեքենաներ, որոնց վրա առկա էին եղել կրակոցի հետքեր:

Նշված վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, որը, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում էր վիրավորում ստացել։

Քննչական բաժինը պարզել էր, որ մահացածը Երևան քաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 20-ամյա Վահե Մկրտչյան է:

23 Հուլիս, 2026 23:40
Վեր