Արդարադատության նախարարությունում քննարկվել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը Zarkerak - Արդարադատության նախարարությունում քննարկվել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
Zarkerak Zarkerak - Արդարադատության նախարարությունում քննարկվել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
Արդարադատության նախարարությունում քննարկվել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը

Արդարադատության նախարարությունում քննարկվել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) ղեկավար Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում իրականացվող համագործակցությունը, անդրադարձել այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումներին, ինչպես նաև իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացման հնարավորություններին։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

 

31 Հուլիս, 2026 16:16
Վեր