Երևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. մանրամասներ է Աննա Վարդապետյանը Zarkerak - Երևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. մանրամասներ է Աննա Վարդապետյանը
Zarkerak Zarkerak - Երևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. մանրամասներ է Աննա Վարդապետյանը
Երևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. մանրամասներ է Աննա Վարդապետյանը

Երևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. մանրամասներ է Աննա Վարդապետյանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է 2025-2026 թվականների ընթացքում Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանն ու համայնքներին վերադարձված հանրային բարիքին՝ այգիներին, պուրակներին, զբոսայգիներին, անտառային տարածքներին:

Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի և Լոռու մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում վերադարձված գույքերի մասին՝ մասնավորապես ընդգծելով.

«Սյունիքի մարզում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝ դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 5 հողատարածք՝ 3153 քմ մակերեսով, իսկ Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող 3 հողատարածք՝ 687 քմ մակերեսով:

Տավուշի մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազության հայցերի բավարարման, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող 16 հողատարածք՝ 5260,7 քմ մակերեսով, իսկ Դիլիջան համայնքի տիրապետմանն է վերադարձվել 67 հա մակերեսով «հատուկ պահպանվող տարածքներ» նպատակային և «բնապահպանական» գործառնական նշանակությամբ հողամաս, որի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիարդ 579 միլիոն դրամ է (12 միլիոն 436 հազար ԱՄՆ դոլար):

Արարատի մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազական ներգործության արդյունքում, Արտաշատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի պուրակում գտնվող 2 հողատարածք՝ 250 քմ մակերեսով: Համայնքի ֆինանսավորմամբ պուրակում բարեկարգման աշխատանքները, մեր ունեցած տեղեկություններով, ավարտվել են: Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել նաև Քաղաքային զբոսայգում գտնվող 4 հողատարածք՝ 4601 քմ մակերեսով:

Դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետության տիրապետմանն են վերադարձվել Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքներ (65 գույքային միավոր). հողատարածքների նկատմամբ դադարել է «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումը: Այս ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են, քանի որ այլ հողատարածքների՝ առերևույթ ապօրինի տիրապետման վերաբերյալ տեղեկություններ են ստացվել:

Գեղարքունիքի մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազական ներգործության արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 6 հողատարածք՝ 5.7 հա մակերեսով: Դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ դատախազական ներգործության արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 201 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո:

Կոտայքի մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազության հայցի բավարարման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ շուրջ 2 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Լոռու մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝ դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող 13 հողատարածք՝ 4451,7 քմ մակերեսով:

Երևանում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝ Դատախազության հայցերի բավարարման արդյունքում, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Գարեգին Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 7,5 հա մակերեսով 6 հողամասի նկատմամբ, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 3 միլիարդ 382 միլիոն դրամ է (9 միլիոն 215 հազար ԱՄՆ դոլար)»:

06 Օգոստոս, 2026 10:30
Վեր