Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ մայրաքաղաքի Արզումանյան փողոցի 22-ամյա բնակիչն ապօրինի ձեռք բերում և իրացնում է թմրանյութ։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատվել է, և օգոստոսի 1-ին՝ ժամը 17․35-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում երիտասարդը ձերբակալվել է։ Նույն փողոցում կայանված նրա ավտոմեքենան վերցվել է հսկողության տակ, իսկ նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին:
«Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով մեկ փաթեթ, նաև՝ գաղտնի փականով դանակ:
Երիտասարդը հայտնեց, որ մարիխուանայով փաթեթը պետք է տեղադրեր այգու տարածքում։ Նա հավելեց, որ այդ օրն արդեն թմրամիջոցի փաթեթներ է տեղադրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, և իրեն պատկանող «Տեսլա» մակնիշի մեքենայում էլ մնացել են նույն պարունակությամբ փաթեթներ:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողության ընթացքում Էրեբունի վարչական շրջանի տարբեր տարածքներում հայտնաբերվեց արդեն տեղադրված 16 փաթեթ, որոնց ընդանուր քաշը կազմեց 12 գրամ։
Օգոստոսի 2-ին դատարանի որոշման հիման վրա խուզարկություն կատարվեց «Տեսլա» մակնիշի մեքենայում։ Հայտնաբերվեց ավելի քան 50 գրամ ընդհանուր քաշով ևս 55 փաթեթ, նաև՝ էլեկտրոնային կշեռք, մկրատ, կպչուն ժապավեն և փայլաթիթեղի գլանափաթեթ»,- ասված է հաղորդագրությունում։
Նախաքննությունը շարունակվում է։


