Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Պետական պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գասպարյանին վերանշանակել պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:


